Հանուն արդար ընտրությունների ոստիկանությունը գործելու է շուրջօրյա

Հանուն արդար ընտրությունների ոստիկանությունը գործելու է շուրջօրյա
Ինչպես հայտնի է, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու օպերատիվ շտաբ: Այս միջոցառումների շրջանակում, մայիսի 5-ից ոստիկանությունը գործելու է շուրջօրյա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ ասել է, որ ոստիկանությունն արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը համարում է պատվի գործ եւ ողջ ծավալով իրականացնելու է օրենքով վերապահված լիազորությունները: