Գարեգին Նուշիկյանի հոգու պարտքը (լուսանկարներ)

Գարեգին Նուշիկյանի հոգու պարտքը (լուսանկարներ)
Այսօր բացվեցին «Նուշիկյան ասոցիացիա»-ի վերանորոգած երկու բակերը: Ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Նուշիկյան ասոցիացիա»-ի նախագահ, Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանը և այլոք: Երկու բակերն էլ Կենտրոն վարչական շրջանում էին՝ Տերյան 63  և Աբովյան 17 ու Աղայան 9 հատվածում` Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ:Գարեգին Նուշիկյանը խնդրեց, որ այս նախաձեռնությունը բարեգործություն չհամարեն, քանի որ, իր կարծիքով, ցանկացած երևանցու համար Երևանը գեղեցկացնելը սհոգու պարտք է: Այդ կերպ միայն կարող ենք հասնել նրան, որ քաղաքը հնարավորինս շուտ բարեկեցիկ դառնա:



Բնակիչներից մեկը հայտնեց, որ դեռ մեկ տարի առաջ բակի երեխաները ստեղծեցին «16-ի բակ և Կաթողիկե» մանկական կազմակերպությունը, որի նպատակն էր խաղահրապարակի բարեկարգումը: Կազմակերպությունը դիմեց քաղաքապետարան և քաղաքապետի մոտ քննարկում եղավ: Այդ մասին իմանալով էլ Գարեգին Նուշիկյանը համաձայնեց բարեկարգել բակը:











Սեդա Ստեփանյան