Մայիսի 4-ին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «գլխաքանակի» կռիվ են տալու

Մայիսի 4-ին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «գլխաքանակի» կռիվ են տալու
Մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը: Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում եւ Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են:Մեզ տեղեկություններ են հասել, որ դեռեւս երեկվանից եւ ԲՀԿ-ական, եւ ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Սպառնացել են, որ չմասնակցողները խիստ պատժվելու են, իսկ պատիժը մեկն է լինելու` աշխատանքից հեռացում:  Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին եւ այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչեւ Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, եւ երգով հաղթել ԲՀԿ-ին: