«Կենտրոնին» պատժե՞ցին, թե՞ տեխնիկական խնդիր կար

«Կենտրոնին» պատժե՞ցին, թե՞ տեխնիկական խնդիր կար
Երեկ երեկոյան, ժամը 21:10-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային ելույթից հետո, որում նա սուր քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, 25 րոպեով անջատեցին «Կենտրոն» հեռուստատեսության ծրագրերի հեռարձակումը: Հեռուստատեսությունից մեզ պատասխանեցին, որ մարզերում իրենց դիտում են, եւ որ խնդիրը զուտ տեխնիկական էր: Թեեւ հեռուստատեսության տնօրինությունն արագ շտկեց թերությունը,  Երեւանում լուր տարածվեց, թե եթերազրկումը պատիժ էր Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելու համար: Ի դեպ, նման անջատում «Կենտրոնի» եթերում եղել է նաեւ մայիսի մեկին: