Ջեքսոնը երազել է ամուսնանալ Հյուսթոնի հետ

Ջեքսոնը երազել է ամուսնանալ Հյուսթոնի հետ
Մայքլ Ջեքսոնն ու Ուիթնի Հյուսթոնը համաշխարհային շոու-բիզնեսի այն անհատականություններն են, որոնք դեռ երկար տարիներ «կենդանի» կմնան մամուլի էջերում: Արտասահմանյան լրատվամիջոցները չեն դադարում նորություններ տարածել հայտնիների անձնական կյանքի վերաբերյալ: Այս անգամ փոփ արքայի մասին նոր տեղեկություններ է մամուլին հաղորդել նրա նախկին թիկնապահը եւ վստահված անձը` Մեթ Ֆիդսը: Նրա խոսքով` Ջեքսոնը սիրավեպ է ունեցել Հյուսթոնի հետ, ինչը նրանք չափազանց զգուշությամբ թաքցրել են իրենց մտերիմներից եւ հատկապես լրագրողներից:«Մայքլն անգամ երազում էր ամուսնանալ Հյուսթոնի հետ»,- նշել է Մեթ Ֆիդսը: Այսօր ոչ Մայքլ Ջեքսոնը, ոչ Ուիթնի Հյուսթոնը կենդանի չեն թիկնապահի խոսքերը հերքելու կամ հաստատելու համար: Գուցե վերջինս, օգտվելով հենց այս հանգամանքից, կեղծ տեղեկատվություն է տարածում: Սակայն հայտնիների մտերիմները չեն փորձել հերքել այդ լուրը: