Աշխարհի չեմպիոնի դիակը գտել են լոգարանում

Աշխարհի չեմպիոնի դիակը գտել են լոգարանում
Նորվեգացի լողորդ Ալեքսանդր Դալե Օենը, ով անցյալ տարի նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը, վաղաժամ հեռացել է կյանքից: Ալեքսանդրը մարզվում էր ԱՄՆ-ում, նրա դիակը հայտնաբերվել է լոգարանում` հերթական պարապմունքից հետո: Չեմպիոնի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: Նախկինում 26-ամյա Դալե Օենը չի դժգոհել առողջական վիճակից, լավ մարզավիճակում է գտնվել եւ պատրաստվել է առաջիկա օլիմպիական մրցումներին: «Թիմի բոլոր անդամները պարզապես շոկի մեջ են, մենք բառեր չենք գտնում մեր զգացումները նկարագրելու համար»,- հայտարարել է Նորվեգիայի լողի ազգային հավաքականի մարզիչ Պետեր Լովբերգը: Նշենք, որ Ալեքսանդրն առաջին նորվեգացի լողորդն է, ով դեռեւս 2006 թվականին մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի մրցումների ժամանակ: