Հրդեհ Դալմայի այգում

Հրդեհ Դալմայի այգում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան 9:08-ին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ Դալմայի այգիներում հրդեհ է: Դեպքի վայր մեկնած հրշեջները կրակը մարել են 9:31-ին: Այրվել է 500 քմ եղեգնուտ: