Թունավորվել է մեկ բնակարանի երեք բնակիչ

Թունավորվել է մեկ բնակարանի երեք բնակիչ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղ առավոտյան 8:50-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Կոմիտասի պողոտայի 22 շենքի 11-րդ բնակարանի բնակիչներ 39-ամյա Նաիրի Պետրոսյանը, հինգամյա Անժելա, վեցամյա՝ Լուսիա Էմանուելները: Նախնական վարկածը՝ թունավորում: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են կայուն ծանր: