Հինգ պատահար, յոթ տուժած

Հինգ պատահար, յոթ տուժած
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է.Մայիսի 2-ին, ժամը 20:50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի  Մարմաշենի խճուղում բախվել  է «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Մայիսի 2-ին, ժամը 01:00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցում` գյուղմթերքների շուկայի մոտ, վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Մայիսի 3-ին, ժամը 00:30-ի սահմաններում,  Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 18-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆիատ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ատոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Մայիսի 2-ին, ժամը 23:45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վշտունի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել  է «ՎԱԶ-21150»  մակնիշի ավտոմեքենայի: Բախման հետևանքով «ՎԱԶ-21150»-ի վարորդը և «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Մայիսի 2-ին, ժամը 10:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության  է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ: Տուժողի հայրը  հաղորդում է տվել, որ ժամը 09.30-ի սահմաններում Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` «Անելիք» բանկի մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել որդուն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին, «Մերսեդես Ց-280»  մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Գարիկ Ս.-ն:



Դեպքերով կատարվում են քննություններ: