ՀԱԿ անդամին խանգարողները բացահայտվել են

ՀԱԿ անդամին խանգարողները բացահայտվել են
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության  Էրեբունու բաժին  է ահազանգել թիվ 13 ընտրատարածքի ՀԱԿ պատգամավորի թեկնածու Վիոլետա-Մանուշակ Պետրոսյանը  և հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:


Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելիս իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է:


Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հիշյալ անձանց  ինքնությունները, որոնք ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին և տվել բացատրություններ:


Կատարվում է հետաքննություն: