Նախագահամարտ

Նախագահամարտ
Սերիալների պոտենցիալ հովանավորներ


 



«Բանակում» `ՀՀԿ



«Անուրջներ»` ՕԵԿ



«Եղբայրներ»` ՀՅԴ



«Եզրագծից այն կողմ»` ՀԱԿ



«Գեներալի աղջիկը»` ԵԿՄ



«Հրեշտակների դպրոցը»` ՀՀ ԿԳ



«Դժվար ապրուստ»` ԲՀԿԳյուղական ինտելիգենցիա



 



-Չափահաս մարդ մը, որ այսպիսի արգահատելի կարծք ունի շախմատի նման ազնվագույն խաղի մը նկատմամբ, ես անոր հետ ճամփա չեմ երթա,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` կարդալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:



Առաջինը ճիշտ է



 



ՀՀ երկրորդ նախագահին ՀՀ առաջին նախագահը համեմատել է մեկուսացված գիշատչի հետ: Տարօրինակ ոչինչ չկա այստեղ: Մութ ու ցուրտ տարիներն ու այսօրվա խղճուկ վիճակը եթե մի կողմ դնենք, կմնա կովկասյան վագրը:



Արա ինձ համար, սովորիր քեզ համար



 



ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երեկ տված հարցազրույցին արձագանքեց մեկ նախադասությամբ. «Մարդը պարզ ասաց, որ իր խորհրդի կարիքը ոչ ոք չի զգում: Էլ ինչ ասենք»: Պարոն Դեմրճյանին ասենք, որ Քոչարյանն անձամբ իրեն որևէ խորհուրդ չի տվել, որ ինքը լսի կամ չլսի: Քոչարյանի խորհուրդը պիտի լսեր լսողը, դիցուք` Տիգրան Սարգսյանը: Բայց չի լսել, ու այդ պատճառով էլ էս օրին ենք` Դեմիրճյան Ստեփանն էլ մեզ հետ:



Ի՞նչն է խանգարում



 



Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ, ընդհակառակը, ինքը Օսկանյանին մեկ անգամ 2007-ին խնդրել է չանդամակցել ԲՀԿ-ին: Օսկանյանին մեկ անգամ այդպիսի բան խնդրած մարդը չէ՞ր կարող, արդյոք, այս անգամ էլ խնդրել` անդամակցել ԲՀԿ-ին: Հը՞:



Հարսնացու` ՕԵԿ-ից



 



ՕԵԿ-ից աղջիկ են ուզել, ասել է` չունեմ:



Քոռանամ ես



 



Որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանն և Խաչատուր Քոքոբելյանը մեր սարերը չշարժեն , ՀՀԿ-ն գնացել է ծայրահեղ զոհողության` «Ժառանգության» ցուցակի անցողիկ տեղերի թիվը ավելացվել է 1-ով:



Էդիկ Անդրեասյան