Ընտրատեղամասեր կգործուղվեն անգլախոս ոստիկաններ

Ընտրատեղամասեր կգործուղվեն անգլախոս ոստիկաններ
2012 թվականի ընտրությունները Հայաստանում օրիգինալ են լինելու նաեւ ոստիկանության նոր աշխատաոճի առումով: Մեր տեղեկություններով, ոստիկանապետ Վովա Գասպարյանը որոշել է ապշեցնել միջազգային դիտորդներին անգլախոս ոստիկաններով: Մայիսի 6-ին ընտրատեղամասեր է գործուղելու հասարակական կարգի պահպանման «էլիտար» ստորաբաժանման ոստիկաններին, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին: Հայոց համազգեստավորները պետք է միջազգային դիտորդների հետ շփվեն առանց թարգմանիչների,  ինչն աննախադեպ է:



Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց պարեկապահակային ծառայություն իրականացնող հատուկ ստորաբաժանում, որի անդամներն օժտված են հատուկ հմտություններով: Նրանք տիրապետում են օտար լեզուների, ինչպես նաեւ քաղաքակիրթ բանակցությունների նրբություններին, լավ մարզական վիճակում են եւ բարետես: Ի դեպ, այս համազգեստավորները ոստիկանությունում հրեշտակների համարում ունեն, թերեւս պատճառն այն է, որ Գասպարյանը կառույցի ստեղծման սկզբում ընդգծել էր, որ պետք է լինեն հասարակության պահապան հրեշտակները: Նկատենք, որ այս կառույցի համազգեստի վրա եւս պատկերված է խաղաղության խորհրդանիշ աղավնին: Ի դեպ, ստորաբաժանման մոտ 30 տոկոսը կանայք են: