8 երեխա լույս աշխարհ բերած կինը կնկարահանվի պոռնո ֆիլմում

8 երեխա լույս աշխարհ բերած կինը կնկարահանվի պոռնո ֆիլմում
Ամերիկացի Նադյա Սուլիմանը, ով աշխարհին հայտնի դարձավ միանգամից  8 երեխա լույս աշխարհ բերելուց հետո, համաձայնել է նկարահանվել պոռնագրաֆիկ ֆիլմում: Բազմազավակ մայրը տեսախցիկների առջեւ սեքսով զբաղվելու դիմաց կստանա 1 միլլոն դոլար: Սուլիմանը նման քայլի դիմում է բազմաթիվ պարտքեր փակելու համար: Բացի 2009 թվականին ծնված 8 երեխաներից, Նադյայի խնամքին են եւս 6-ը, որոնք ավելի վաղ էին լույս աշխարհ եկել: «Ես իմ ընտանիքի մասին եմ հոգ տանում: Դա լավ վարձատրվող աշխատանք է, որն ինձ թույլ կտա տեղափոխվել նոր բնակարան իմ 14 երեխաների հետ»,- ասում է Նադյա Սուլիմանը: Ֆիլմի նկարահանումները սկսվելու են ամռանը, իսկ մինչ այդ Նադյան կիսամերկ լուսանկարվում է բրիտանական «Closer» ամսագրի համար: