Հանրապետության հրապարակի պայթյունի պատճառը

Հանրապետության հրապարակի պայթյունի պատճառը
Երեկ Հանրապետության հրապարակի` մոտ 150 մարդու վիրավորվելու պատճառ դարձած պայթյունի պատճառն, ըստ մեր տեղեկությունների, մի անփույթ ուսանող է:Ականատեսների խոսքով, իրենց զգուշացրել են, որ փուչիկների մոտ ծխելն ու կրակ անելն արգելվում է, քանի որ դրանք պայթյունավտանգ են: Սակայն մի տղա որոշել է կրակայրիչով կարճացնել փուչիկի թեկից պոչը, ինչի հետևանքով էլ եղել է պայթյունը: Նրանք նաև ասացին, որ այդ պահին անվտանգության արագ կողմնորոշված աշխատակիցները հորդորել են գետնին պառկել, դեմքի այրվածքներից խուսափելու համար:



«Արմենիա» բժշկական կենտրոնում բուժվող ուսանողներից կարողացանք ճշտել, որ դասախոսներն  իրենց ստիպողաբար են տարել Հանրապետության հրապարակ: Նրանց խոսքով, դասախոսներին էլ ստիպել է բուհի ղեկավարությունը: Ուսանողները հրաժարվեցին նշել բուհի անունը: