Անհրաժեշտության դեպքում հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի պայթյունից տուժածներին եւ նրանց հարազատներին

Անհրաժեշտության դեպքում հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի պայթյունից տուժածներին եւ նրանց հարազատներին
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արվում է հնարավորը Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:



Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին և անհրաժեշտության դեպքում նաև նրանց հարազատներին:



Կոնտակտային տվյալներ.



«Ինթրա» հոգեբանական կենտրոն` հեռ. 26 35 43, բջջ.091 26 35 43



Հայկական հոգեբուժական ասոցիացիա` հեռ` բջջ. 098 34 89 93, բջջ. 094 42 26 85



Առողջապահության նախարարության թեժ գիծ` 52 88 72