«Դե առեք, էս էիք ուզում՝ էս էլ Ձեզ ընտրություն»

«Դե առեք, էս էիք ուզում՝ էս էլ Ձեզ ընտրություն»
10/31 ընտրատեղամասում քիչ առաջ մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ոչ մի անդամ չի օգնել եւ չի բացատրել մի տարեց տիկնոջ, թե որն է երկու (սպիտակ եւ նարնջագույն) քվեաթերթիկների իրեն տրամադրելու իմաստը: Երբ 70-75 տարեկան տատիկը մտել է քվեախուց, ապա կանչել բացատրելու, թե որն ինչ է նշանակում, ԸԸՀ-ի ոչ մի աշխատակից չի արձագանքել տատիկի բազմաթիվ կանչերին: ԸԸՀ նախագահը նույնիսկ հայտարարել է, թե իրենք իրավունք չունեն որեւէ բան բացատրելու: Փաստորեն, այս հանձնաժողովից ոչ ոք տեղյակ չէր այն կարգին, որ անհրաժեշտության դեպքում այլ ընտրող իրավունք ունի օգնել մյուսին: Իսկ շվարած եւ բարկացած տատիկին ոչինչ չի մնացել անելու, քան ցուցադրաբար խզբզել քվեաթերթիկների վրա՝ ասելով. «Դե առեք, էս էիք ուզում՝ էս էլ Ձեզ ընտրություն»: