Շենգավիթում հայտնվել են մի խումբ ընտրողներ՝ առանց հերթի քվեարկել ու հեռացել

Շենգավիթում հայտնվել են մի խումբ ընտրողներ՝ առանց հերթի քվեարկել ու հեռացել
Շենգավիթ համայնքի 12/07 ընտրատեղամասում,«Ժառանգություն»և  ԲՀԿ կուսակցություների վստահված անձինք տեղեկացրել են, որ տեղամասում հանկարծակի հայտնվել են մի խումբ ընտրողներ,  առանց հերթի արագ քվեարկել, ու հեռացել:



«Ոստիկանության աշխատակիցներն այդ պահին գտնվում էին  առաջին հարկում և տեղյակ էլ չէին, թե ինչ է կատարվում վերևում»,-ասել են ընտրողները:



Ընտրատեղամասում բավականին լարված մթնոլորտ է, իրավիճակը սրվել էր այնքան, որ ընտրողները սկսել էին վիրավորական խոսքեր ասել հանձնաժովի նախագահի հասցեին։  ՀԱԿ վստահված անձինք արձանագրություն են կազմում։



«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» «Ընտրություններ 2012»  իրավական նախաձեռնություն: