Նիկոլ Փաշինյանի շտաբի արձանագրած խախտումները

Նիկոլ Փաշինյանի շտաբի արձանագրած խախտումները
Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը այսօր առավոտօց արձանագրել են հետեւյալ խախտումները:Ժամը 15.40 - 7/19 տեղամասում անձնագրի վերջին էջում դրվախ դրոշմները շարունակում են ցնդել մի քանի րոպեների ընթացքում:



Ժամը 15:00 - 7/07 ընտրական տեղամասում ներկա դիտորդները և վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, և անմիջապես արձանագրություն է կազմվել: Դիտորդները և վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը: Ենթադրվում է, որ այդ ընտրողին` Արա Զախարյան, Բաբաջանյան 129 շենքի բն. 34-ի բնակիչ, առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ոչ սեփական, այլ ուրիշի անվան դիմաց ստորագրելիս: Կրկնակի քվեարկության փորձը կանխվել է:



ժամը 14:27 - 7/25 տեղամասում Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորություները`կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ: Հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:



Ժամը 13:20 - 7/23 ինչ-որ մի անձ գրավել է Ն. Փաշինյանի վստահված անձի ուշադրությունը` անպարկեշտ պահվածքով: Ն. Փաշինյանի վստահված անձը տվյալ անձից պահանջել է ներկայանալ: Վերջինս ներկայացրել է Ս. Ալեքսանյանի վստահված անձի վկայական, իսկ երբ Ն. Փաշինյանի վստահված անձը ասել է, որ տեղամասում արդեն իսկ Ալեքսանյանի վստահված անձ կա գրանցված, եւ պահանջել է երկրորդ վստահված անձի ներկայությունը արձանագրել, անպարկեշտ պահվածքով անձը դիմել է փախուստի:  Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն, ինչը հանձնաժողովը հրաժարվել է գրանցել:



Ժամը 12:54 - 7/02 ընտրական տեղամասում հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել անձնագրի վերջին էջում խփված դրոշմը ցնդելու փաստը: Հանձնաժողովի անդամները հրաժարվում են ստորագրել նաև Ն. Փաշինյանի վստահված անձի կազմած արձանագրությունը:



Ժամը 12:49 - 7/29 տեղամասում Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը ՏԸՀ անդամների դերաբաշխումն իրականացնում է ոչ վիճակահանությամբ սահմանված կարգով:



Ժամը 12:45 - 8/32 տեղամասից, որտեղ քվեարկել է Ն. Փաշինյանը, Սերժ Սարգսյանի նկարը հանվել է` ի կատարումն նրա ներկայացրած պահանջի:



Ժամը 12:42 - 7/12 տեղամասում ՏԸՀ քարտուղարը օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն:



Ժամը 12:26 - 7/23 տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձը տեղեկացրեց, որ ընտրողների քանակի վերաբերյալ տվյալները ՏԸՀ նախագահը բացի 3 ժամը մեկ ԿԸՀ-ին ներկայացնելուց, տեղեկությունները 2 ժամը մեկ հաղորդում է նաև ոստիկանությանը:



Ժամը 12:10 - Քիչ առաջ «Հայկական ժամանակ» խմբագրության գրասենյակի դիմաց Նիկոլ Փաշինյանը նկատեց առանց պետհամարանիշների մերսեդես մակնիշի ավտոմեքենա: Փաշինյանն անմիջապես ահազանգեց ոստիկանություն: Րոպեներ անց, մերսեդեսի վարորդը հայտնվեց և հեռացավ:



Ժամը 12:08 - 7/25 տեղամասում 10:52-ին խախտվել է ընտրական օրենսգրքի 65.4 հոդվածը, ըստ որի ընտրողին օգնողի տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կազմել արձանագրություն, ինչին ի պատասխան, ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել այն` պատճառաբանելով, որ պահանջն անհիմն է:



Ժամը 11:10 - 8/32 տեղամասում Նիկոլ Փաշինյանը քվեարկել է նշված ժամին և դեռ ընտրատեղամասի տարածքը չլքած` արձանագրել է, որ անձնագրում խփած դրոշմը ջնջվել է: Վերադարձել է ընտրական տեղամաս և խնդրել է, որ ՏԸՀ-ն արձանագրի փաստը: Այս պահի դրությամբ նա սպասում է, որ փաստն արձանագրվի: Նույն տեղամասի մուտքի մոտ փակցված է եղել Սերժ Սարգսյանի նկարը: Թեկնածուն հորդորել է ծածկել այն, անցել է 30 րոպե, սակայն նկարը դեռ տեսանելի է տեղամաս մուտք գործող ընտրողների համար: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը խոստացավ արագ լուծել:



ժամը 11:05 - 7/08 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:



Ժամը 10:30 - 7/26 տեղամասում քվեախցիկում հայտնաբերվել է մեծամասնական առանց նշումի քվեաթերթիկ: Քիչ առաջ կազմվել է արձանագրություն, ստորագրել են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և Նիկոլ Փաշինյանի վստահված անձը:



Ժամը 10:25 - 7/25 տեղամասին մոտ խմբված են եղել անհայտ անձինք: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է անմիջապես հեռացնել նրանց 50 մետր շառավղով: Այս պահի դրությամբ անհայտ անձինք հեռացված են տեղամասի մոտակայքից:



Ժամը 10:20 - 7/02 տեղամաս են բերվել 82 համարի գազելներով տարեց մարդիկ, որոնց ուղեկցել է համազգեստավոր ոստիկան: Երբ Հայկական Ժամանակի լրագրող Անի Գևորգյանը հարցրել է նրան, թե ինչ է անում այդտեղ, վերջինս պատասխանել է, որ հանդիսանում է տվյալ տեղամասի ընտրող:



Ժամը 09:48 - 7/10 տեղամասում ժամի դրությամբ գտնվող բոլոր ընտրողների ձեռքին նոփ-նոր անձնագրեր են:



ժամը 09:40 - 7/08 տեղամասում Ն.Փաշինյանի վստահված անձի պահանջով դրոշմների թանաքը փոխարինվել է սովորական թանաքով:



Ժամը 09:30 - 7/25 տեղամասի նախագահին թիվ 7 ԸԸՀ-ից արգելել են դրոշմների ցնդելու կապակցությամբ արձանագրություն կազմել և խորհուրդ են տվել լավ թափահարել սրվակը:



Ժամը 09:20 - 7/25 տեղամասում քվեարկողների անձնագրի վերջին էջում դրված դրոշմը վայրկյանների ընթացքում ցնդում է: Ն. Փաշինյանի վստահված անձինք այդպիսի մոտ 15 փորձ են արել և համոզվելով, որ ցնդելը իրոք տևում է վայրկյաններ`հիմա կազմում են արձանագրություն:



Ժամը 08.50 - Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Վիլեն Գաբրիելյանը քվեարկել է մոտավորապես 08.15-ին: Ժամի դրությամբ նրա անձնագրի վերջում խփված դրոշմը գրեթե անհետացել է:



Ժամը 08:45 - 7/06 տեղամասում ժամի դրությամբ քվերակել է շուրջ 80 հոգի:



Ժամը 08:35 - Մի շարք տեղամասերում մարդիկ զանգվածաբար բերվում են քվեարկության: 7/25 տեղամասում ժամի  դրությամ քվեարկել է շուրջ 60 հոգի: 7/22 տեղամասում շուրջ 50 հոգի:





Ժամը 08:30 - 07/25 տեղամասում քվերակության են բերվում մտավոր կարողությունների ակնհայտ պրոբլեմ ունեցող մարդիկ:



Ժամը 08:20 - 7/07 տեղամասում Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է արձանագրություն քվերակության սենյակում 15-ից ավելի ընտրողների ներկայության մասին: ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձիք  հրաժարվել է ստորագրել սույն արձանագրությունը:



Ժամը 08:10 - 7/07 տեղամասի քվեարկության սենյակում արդեն իսկ գտնվում են 20 -ից ավելի ընտրողներ, ինչը Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է: Ն. Փաշինյանի վստահված անձը պահանջում է, որ ընտրողների թիվը համապատասխանեցվի ԸՕ պահանջներին, այսինքն չգերազանցի 15 հոգին: ՏԸՀ նախագահը չի կատարում Փաշինյանի վստահված անձի այս օրինական պահանջը:



Ժամը 08.00 - Տեղամասերը բացվում են. ազատ ընտրությո´ւն:



Ժամը 07:55 - 7/12 տեղամասում  նույնպես Ն. Փաշինյանի վստահված անձի պահանջով Սերժ Սարգսյանի նկարը հանվել է քվեարկության սենյակից:



Ժամը 07:48 - 7/22 տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է շուրջ 260 հոգի:



Ժամը 07.30 - 7/07 տեղամասում Ն. Փաշինյանի վստահված անձը արձանագրություն է կազմել ՏԸՀ կնիքի թաց լինելու վերաբերյալ:



Ժամը 07.20 - 7/31 տեղամասից քվեարկության սենյակից նույնպես հանվել է Սերժ Սարգսյանի դիմանկարը: Հիշեցնենք, դիմանկարները հանելու պահանջ էր ներկայացրել Ն. Փաշինյանի նախընտրական շտաբը, քանի որ չի կարող քվեաթերթիկի մեջ առկա անձի լուսանկարը գտնվել ընտրական տեղամասում:



Ժամը 07.10 - 7/17 տեղամասից Սերժ Սարգսյանի նկարը արդեն հանվել է, իսկ 7/12-ում շարունակում կախված մնալ տեղամասի պատից:



Ժամը 07.05 - Մի շարք տեղամասերում սկսվել է վիճակահանությունը, որով որոշվում է ՏԸՀ անդամներից յուրաքանչյուրի անելիքը օրվա ընթացքում, մասնավորապես, թե ՏԸՀ անդամներից ով, որ ժամից որ ժամը, օրինակ, պիտի նստի քվեատուփի մոտ, կամ պիտի քվեաթերթիկ հատկացնի, եւ այլն: Սույն վիճակահանությանը չեն մասնակցում միայն ՏԸՀ նախագահն ու քարտուղարը:



Ժամը 07.00 - Ընտրական տեղամասերում սկսվում են քվեարկության նախապատրաստության աշխատանքները: Բացվում են չհրկիզվող պահարանները: