Հրդեհ Բուզանդի փողոցում, կա մեկ զոհ

Հրդեհ Բուզանդի փողոցում, կա մեկ զոհ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր 15:22-ին ահազանգ է ստացվել, որ  Բուզանդի փողոցոււմ թիվ 30 տանը ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն այրվող տնից դուրս են բերել 75 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի: