Լեւոն Տեր-Պետրոսյան. Ցավ է ինձ համար, որ այսօր իշխանությունները կարող են զոռբայությամբ, ընտրակեղծիքներով անել ամեն ինչ իշխանությունը պահպանելու համար

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ցավ է ինձ համար, որ այսօր իշխանությունները կարող են զոռբայությամբ, ընտրակեղծիքներով անել ամեն ինչ իշխանությունը պահպանելու համար
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը.



«Ընտրությունների ընթացքը բերում է այն համոզման, որ Հայաստանում ամեն հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան` նախորդը։ Արդեն մեր հարցը չէ, Դաշնակցության կամ «Բարգավաճ Հայաստանի»  հարցը չէ, հիմա երկրի հարցն է։ Ինչո՞ւ Հայաստանը պետք է լինի աշխարհում ամենաարհամարհված երկիրը, թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, թե կրթական ոլորտներում։ Պատճառն այն է, որ իշխանությունները չեն ընտրվում ժողովրդի կողմից։  Ցավ է ինձ համար, որ այսօր իշխանությունները կարող են զոռբայությամբ, ընտրակեղծիքներով անել ամեն ինչ իշխանությունը պահպանելու համար։ Դա ոչ թե մեր, ՀՅԴ-ի կամ «Բարգավաճ Հայաստանի» հաշվին է արվում, դա Հայաստանի ժողովրդի հաշվին է արվում»: