Կարապետյանների փոխարեն արդեն քվեարկել էին

Կարապետյանների փոխարեն արդեն քվեարկել էին
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Անահիտ Բախշյանի վստահված անձինք տեղեկացնում են, որ 12/02 ընտրատեղամասում մի շարք խախտումներ են գրանցվել: Մասնավորապես, ընտրողներից մեկը՝ Գագիկ Կարապետյանը, իր ընտանիքով գնացել է քվեարկության եւ հայտնաբերել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:  Այս ընտրատարածքում ակտիվ գործունեություն է ծավալում Հանրապետական կուսակցության համար աշխատող ոմն Սվետան, ով ցուցակը ձեռքին կառավարում է ընտրողների ելումուտը ընտրատեղամաս: