Ոստիկանությունը հերքում է Զարուհի Փոստանջյանի տարածած տեղեկատվությունը

Ոստիկանությունը հերքում է Զարուհի Փոստանջյանի տարածած տեղեկատվությունը
Համացանցում հրապարակված «Գյուղացիներին ապօրինի գրանցել են Երևանում. Ահազանգ թիվ 4 ԸՀ-ից» հաղորդման համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ 4/12 ընտրատարածքում գյուղերից եկած բազմաթիվ մարդկանց ապրիլի 14-ին հաշվառվել են սեփական տներում` առանց սեփականատերերի գիտության:


ՀՀ ոստիկանությունը տարածված տեղեկատվությունը հերքում է.


ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային  անձնագրային ծառայությունների կողմից բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիներին հաշվառելու գործողություններն իրականացվել են բացառապես «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշման պահանջներին համապատասխան: