Դիտորդներն աշխատում են ՀՀԿ-ի համար

Դիտորդներն աշխատում են ՀՀԿ-ի համար
Արարատի մարզի Դիմիտրով գյուղի թիվ 17/27 ընտրատեղամասում բազմաթիվ ընտրախախտումներ են գրանցվել. այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի վստահված անձը՝ Լուսինե Հակոբյանը: «Դրսում ընտրացուցակների մոտ կանգնած են գյուղապետն ու նրա թիմը, որոնք կողմնորոշում են մարդկանց: Մարդիկ այնքան գրագետ չեն, որ հասկանան, որ իրենց ընտրությունը չեն կարող վերահսկել, վախեցած են», - ասաց Լուսինեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ ընտրատեղամասում աշխատող դիտորդներից երկուսը բացահայտ հայտարարում են, որ իրենք Հանրապետականի համար են աշխատում: «Նրանցից մեկը կրում է  «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության վկայականը»:                                                                                                                                                                                                                                                         Իսկ ՀՀԿ-ից առաջադրված Կարինե Պողոսյանի վստահված անձը վեճեր է սադրում ընտրատեղամասում: «Նա կարծես իր տանը գտնվելիս լինի, գոռգռում է անգամ հանձնաժողովի նախագահի վրա, որը դաշնակցական է»: Հայ ազգային կոնգրեսի վստահված անձը այն տպավորությունն է ստացել, որ «Ժառանգության» վստահված անձը պրոհանրապետական դիրքորոշում ունի, թույլ է տալիս, որ խմբով մոտենան քվեախցիկներին: