Ճնգաժամը հաղթահարելու համար Պորտուգալիան պակասեցնում է տոները

Ճնգաժամը հաղթահարելու համար Պորտուգալիան պակասեցնում է տոները
Ֆինանսական ճնգաժամի դեմ պայքարելու հետաքրքիր մեթոդ են գտել Պորտուգալիայի իշխանությունները: Նրանք տոնացույցում եղած աշխարհիկ եւ հոգեւորական 14 տոներից չորսը՝ երկու աշխարհիկ, երկու՝ կրոնական, դարձրել են աշխատանքային օր: Որոշումը ուժի մեջ է մտնում 2013 թվականից եւ կգործի ամենաքիչը հինգ տարի: Կրոնական տոների մասին որոշումը կայացվել է եկեղեցու հետ խորհրդակցելուց հետո:



Աշխատանքային են դարձել Պորտուգալիայի հանրապետության օրը՝ հոկտեմբերի 5, Իսպանիայից ազատագրման օրը՝ դեկտեմբերի մեկ, բոլոր սրբերի օրը՝ նոյեմբերի մեկ եւ Քրիստոսի մարմնի եւ արյան օրը՝ նշվում է Զատկից 60 օր հետո:



Սրանից առաջ, դարձյալ ճգնաժամի դեմ պայքարի տրամաբանության մեջ Պորտուգալիան նվազեցրել են բյուջետային հիմարկների աշխատողների աշխատավարձերն ու բարձրացրել հարկերը: