«Փորձիր ուժերդ», ելույթի տեքստ գրիր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար

«Փորձիր ուժերդ», ելույթի տեքստ գրիր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար
Միավորված ազգերի կազմակերպության «Ակադեմիական ազդեցություն» ծրագրի շրջանակներում հայտարարվել է համաշխարհային մրցույթ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ելույթի տեքստ գրելու համար; Մրցույթին կարող են մասնակցել աշխարհի բոլոր ուսանողները:Ելույթը պետք է լինի անգլերենով՝ առավելագույնը՝ 1500 բառ, պետք է բարձրացվի քաղաքացիների պատասխանատվության հարցը, գլոբալ աշխարհում առկա խնդիրների համատեղ լուծման կարեւորությունը, սոցիալական պատասխանատվության խնդիրը եւ այլն:



Հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 15-ը: Մրցույթն անցկացվում է «Փորձիր ուժերդ» կարգախոսով: