Ferrari-ի հետքերը չինական պատի վրա

Ferrari-ի հետքերը չինական պատի վրա
Սուպերմեքենաներ արտադրող Ferrari ընկերությունը ներողություն է խնդրել չինական Նանցզին քաղաքի ղեկավարությունից գովազդային հովալակի նկարահանման ժամանակ պատմական հուշարձանը վնասելու համար:



Ferrari-ի գովազդը նկարահանվել է չինական պարսպի մի հատվածում, իսկ նկարահանումներից հետո պատի վրա մնացել են մեքենայի անիվների հետքերը:



Ընկերությունը տեղեկացել է, որ մեղավորը մի անպատասխանատու աշխատող է, իսկ քաղաքի բնակիչները ընդվզել են ընդդեմ տեղի իշխանություների, ովքեր արտոնել էին նկարահանումները: