Ֆրանսիան պաշտոնական Առաջին տիկին չի ունենա

Ֆրանսիան պաշտոնական Առաջին տիկին չի ունենա
Ֆրանսիայի հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին լքում է Ելիսեյան պալատը, սակայն նրա տեղը մնալու է թափուր: Երկրի նախագահի ընտրությունում Սարկոզիին հաղթած Ֆրանսուա Օլանդի կողակիցը՝ Վալերի Տրիերվեյերը պաշտոնապես ամուսնացած չէ Օլանդի հետ:



Վալերի Տրիերվեյերը Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպում է արդեն չորս տարի նա կլինի Ֆրանսիայի առաջին տիկինը ում ամուսնական վիճակը կնշվի՝ «ամուսնալուծված»:



Լրագրողները նկատում են, որ նա պակաս անհատականություն չէ, քան Կարլա Բրունին: Նրան Օլանդի կողակցին Rottweiler են անվանում: Ասում են, որ նա մի անգամ հզոր ապտակ է հասցրել աշխատակիցներից մեկին, երբ վերջինս նրան «սեքսիստուհի» է անվանել:



Ոչ պաշտոնական առաջին տիկինը մեկ անգամ չէ, որ հայտարարել է որ իրեն անվանեն ոչ թե Օլանդի զուգընկեր, այլ՝ գործընկեր:



Հիշեցնենք, որ երբ Նիկոլա Սարկոզին դարձավ նախագահ, նրա կինը հեռացավ ամուսնուց՝ Առաջին տիկին չլինելու համար: Դրանից հետո Սարկոզին ամուսնացավ Կարլա Բրունիի հետ: