Բացառիկ օր, երբ հանդիպում են ներկա եւ նախկին իշխանությունը

Բացառիկ օր, երբ հանդիպում են  ներկա եւ նախկին իշխանությունը
Երեկ հայկական իշխող էլիտան՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում նշում էր Մայիսի 9-ը: Հաղթանակի տոնն այս տարի համընկավ խորհրդարանական ընտրությունների ավարտի հետ: Դեռեւս ընտրությունների վերջնական արդյունքները չեն հրապարակվել, սակայն մեր իշխանությունը հաղթական տրամադրություն ունի: Սա այն եզակի օրերից է նաեւ, երբ հանդիպում են ժողովուրդն ու իշխանությունը, ներկա եւ նախկին իշխանությունը: Օրեր առաջ իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե գործող իշխանության հետ շփումներ չունի: Երեկ այդ «շփումը», փաստորեն, կայացել է Ստեփանակերտում: