Հաղթական միջոցառում՝ Մաշտոցի պուրակում

Հաղթական միջոցառում՝ Մաշտոցի պուրակում




Շաբաթ օրը, մայիսի 13-ին Մաշտոցի պուրակում  տեղի կունենա հաղթական միջոցառում, տեղեկացնում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:Ըստ տարածված հայտարարության, « 90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը: Մայիսի 13-ին, կիրակի օրը, ժամը 15:00-ին հավաքվում են մեր սիրելի պուրակում տոնելու համար հանրության հաղթանակը:





Կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ: Կամփոփենք քաղաքացիական շարժման նվաճումները և կներկայացնենք մեր հետագա անելիքները:



Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն:



Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել են և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային բազմամշակութային տարածք»: