GRECO. Պետք է մեծ ուշադրություն դարձնել կուսակցությունների ստացած նվերներին

GRECO. Պետք է մեծ ուշադրություն դարձնել կուսակցությունների ստացած նվերներին
Եվրոպայի խորհրդի անդամ եւ կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբը՝ GRECO, անդամ պետություններին կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ապահովել կուսակցությունների ֆինանսական հոսքերի թափանցիկություն:



Կազմակերպությունն առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել կուսակցությունների ստացած նվերիներին՝ լինի դա փող, թե նյութական արժեք, բացառել անանուն նվիրատվությունները, ուժեղացնել պետական հսկողությունը եւ բարելավվել հակակոռուպցիոն օրենսդրությունը: