Մայիսի 12-ին Հյուսիսային պողոտայում

Մայիսի 12-ին Հյուսիսային պողոտայում



Մայիսի 12-ին նշվելու է Եվրոպայի օրը: Հայաստանում Բրիտանական խորհուրդը միանում է Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Բրիտանական ժամանակակից նորարական հիթերը, Միացյալ Թագավորության ոգին ու շունչը հաղորդող հագուստները Եվրոպայի օրվա շրջանակում մայիսի 12-ին կներկայացվեն Հյուսիսային պողոտայում: Ժամը 16.00-ից սկսած Բրիտանական խորհրդի «Նորաձևության ճանապարհ» ծրագրի մասնակիցներ Լուսինե Կոստանյանի (Հայաստան) և Մելանի Ֆրեյերի (Գերմանիա) հագուստների վահանակները կտեղադրվեն Հյուսիսային պողոտայում:



Նկարիչ-մոդելավորողների հագուստները «կրել» ցանկացող բոլոր այցելուները կարող են լուսանկարվել վահանակների ետևում: Բրիտանական խորհրդի լուսանկարիչը կնկարի բոլոր ցանկացողներին: Իսկ արդեն երեկոյան 22.30-ից սկսած «Բուրբոն սթրիթ» ակումբում DJ Վակցինան կներկայացնի The Selector ռադիոհաղորդման` բրիտանական ժամանակակից երաժշտության լավագույն հիթերը: