«Կենտրոնում» խիստ վախեցած են

«Կենտրոնում» խիստ վախեցած են
«Կենտրոն» հեռուստաընկերությունը երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «Լռության օրը» խախտելու համար տուգանվել է 1 միլիոն դրամով: Բանն այն է, որ մայիսի 5-ին, երբ արգելված էր քարոզչությունը, «Կենտրոնի» եթերում Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ի դեմ է խոսել: Հեռուստաընկերության ներկայացուցիչը պնդել է, որ դա եղել է ուղիղ եթերում, ուստի անհնարին էր վերահսկել, եւ առաջարկել է տուգանել խոսքի հեղինակին: Սակայն ՀՌԱՀ-ը պատճառաբանությունը հարգելի չի համարել՝ պարտավոր էիք զգուշացնել ձեր հյուրին, հայտարարել է Գրիգոր Ամալյանը: Չնայած այս 1 միլիոն դրամը «Կենտրոնի» սեփականատիրոջ համար մեծ գումար չէ, սակայն, մեր տեղեկություններով, «Կենտրոնում» խիստ վախեցած են այս որոշումից եւ սկսել են աննախադեպ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ իբր «հեռուստաընկերության փակվելը» կանխելու համար: Կարելի է ենթադրել, որ համարձակության այն չնչին դրսեւորումները, որ երեւում էին ԲՀԿ եթերում, իսպառ կվերանան: