Խնջույքը շարունակվում է. Բաժակները կոտրելու ժամանակը

Խնջույքը շարունակվում է. Բաժակները կոտրելու ժամանակը
ԷԼԻ «ՖԵՅՍԲՈ՞ՒՔ»



Պետրոս Ղազարյանը, տեսնելով որ ՀՌԱՀ-ից պրծում չունի, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է` կամ ես Ամալյանին կտանեմ զագս… ըըըը, ուղիղ եթեր, կամ նա ինձ` դատախազի մոտ:ԿԼԱՍԻԿԱ



Լեւոն Զուրաբյանը մայիսի 6-ի ընտրությունները որակել է որպես «պետականորեն կազմակերպված հանցագործություն, որին ներգրավվել է ժողովրդի մեծ մասը»: Իշխանությունից նրան հակադարձել են. «Գոնե Հրանտ Մաթեւոսյան կարդա: Բա 30-40 հոգով, հնձվորով, հովվով, տավարածով-բանով գողություն կլինի՞, որ դու մեզ գող ես անվանում…»:



ՀԱՑԻ ՄԵՋ ԱՂ ՉԿԱ



Մաշտոցի պուրակի ակտիվիստները ոչ մի կերպ չեն հանգստանում: Նրանք հիմա էլ մեղադրում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` անակնկալ միջամտության եւ իրենց պայքարը ժամանակից շուտ դադարեցնելու փորձի մեջ:



ՈՒԼՏՐԱԸՆԴԴԻՄԱԴԻՐ



Լրագրողների հարցին` «Հանրապետություն» կուսակցությունն արդյոք դուրս կգա՞ ՀԱԿ-ի կազմից, մանդատը վայր դրած Արամ Զավենի Սարգսյանը պատասխանել է. այդ մասին` հաջորդ դասին: Ուրիշ բան չմտածեք: Նա նկատի է ունեցել ՀԱԿ կազմից դուրս գալու մասին կուսակցության կողմից եկող շաբաթ արվելիք հայտարարությունը:



ՆՈՒ Ի ՆՈ՜ՒՈՒ



Մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու, դեռ մի կարգին ՀՀԿ-ական չդարձած Վիկտոր Դալլաքյանը ոչ մի կերպ չի համակերպվում պարտության մտքի հետ: Նա ցանկանում է անվավեր ճանաչել տալ իր մրցակցի հաղթանակը: Մենք միշտ ասել ենք` Հայաստանին պետք են հետընտրական բուժհաստատություններ: Ահա, խնդրեմ, ՀՀԿ-ականը կասկածի տակ է առնում ՀՀԿ-ի հաղթած ընտրությունները:



ՏՂԵՐՔ, ԹՌԱՆՔ



«Ֆեյսբուքում» «Բազազ» անունով օգտատերն իր պատին գրել է. «Ճռվողեք, ճռվողեք… Ում բռնեցի` «Ֆեյսբուքի» քաղմասն եմ գցելու»:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ