Վայրի կենդանիներին հեռվից հետեւելը եկամտաբեր է

Վայրի կենդանիներին հեռվից հետեւելը եկամտաբեր է
Մայիսի 12-ին եւ 13-ին Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է չվող թռչունների միջազգային օրը: Այս առիթով իր զեկույցում սեզոնային տեղաշարժերով ապրող վայրի կենդանիների պաշտպանության կոնվենցիայի գործադիր քարտուղարության ղեկավար Էլիզաբեթ Մրեման ասել է, որ չվող թռչուններին հեռադիտակներով հետեւելը մեծ օգուտներ է բերում էկոտուրիզմին:



Փորձագետները հավատացնում են, որ օրեցօր շատանում են մարդիկ, ովքեր պատրաստ ժամերով հետեւել թռչունների շարժին:



Օրվա առթիվ հրապարակած զեկույցում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը՝ UNEP, տեղեկացնում է, որ միայն ԱՄՆ-ում թռչուններին ու այլ վայրի կենդանիներից հետեւելը տարեկան մոտ 32 միլիարդ դոլար է բերում: Շոտլանդիայում միայն սպիտակապոչ արծիվին  հետեւելը տարեկան 12 միլիոն դոլար եկամուտ է ապահովում: