Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի մայիսի 28-ին: Երջանիկ պատահականությամբ, նույն օրը Մոսկվայից Հայաստան կվերադառնա նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Փորձագիտական շրջանակները ոչ միայն չեն բացառում, որ նրանք հանդիպել են Բելառուսում Լուկաշենկոյի քավորությամբ, այլեւ գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այցերը Բելառուս եւ Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին, որով Ռուսաստանին ցանկանում էին հասկացնել, թե ով է իրենց իրական բարեկամը Հայաստանում, որ, ի տարբերություն Տիգրան եւ Սերժ Սարգսյանների, ցանկանում է Լուկաշենկոյի հետ հավասար մտնել Եվրասիական միություն: Ինչն էլ կարծես թե գնահատվել է Ռուսաստանի կողմից` թույլ տալով լքել կոալիցիան: Իսկ թե ինչ երաշխիքներ է տվել սեփական օլիգարխ Խոդարկովսկուն արդեն տասը տարի բանտում պահող Ռուսաստանի ղեկավարը հայաստանյան ֆավորիտին, աղբյուրները լռում են:
Կարծիքներ