Տարբեր հայացքների տեր մարդիկ, այս օրերին քննարկելով հինգերորդ գումարման Ազգային ժողովը, հույսեր են կապում Հայ ազգային կոնգրեսի թիմի հետ, որը կարող է փոխել հայկական պառլամենտի դեմքը եւ այնտեղ առողջ բանավիճային ու քաղաքական միջավայր ձեւավորել: Այս հույսերը հատկապես կապվում են Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ, ովքեր ակտիվ են եւ իրենց կարծիքն արտահայտելիս՝ անկաշկանդ: Մենք տեղեկացանք, որ ՀԱԿ ներկայացուցիչները լուրջ աշխատանք են ծրագրում իրականացնել ԱԺ-ում եւ ոչ միայն ԱԺ-ում: Նրանք պատրաստվում են մասնակցել նաեւ ՀՀ կառավարության նիստերին եւ որոշակի ազդեցություն ունենալ կառավարության որոշումների վրա:
Կարծիքներ