Նախորդ օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո Հովիկ Աբրահամյանը կուսակիցներին հրավիրել է «մի կտոր հաց ուտելու, մի բաժակ բան խմելու», նշելու իր՝ ԱԺ նախագահ դառնալու շատ ուրախալի փաստը: Ոչ բոլորն են համաձայնել ընկերակցել նրան, այնուհանդերձ, Դերենիկ Դումանյանի, Արման Սահակյանի, Գագիկ Բեգլարյանի, Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ նա այցելել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Պիլսներ հաուզ»` ռելաքսի ենթարկելու կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու ծանր օրն ու ԱԺ նախագահ դառնալու սպասումը:
Կարծիքներ