Տագնապը շարունակվում է

Տագնապը շարունակվում է
ԲՀԿ գործարարների շրջանում տագնապը չի վերանում: Նրանցից առավել ձեռնահասներն արդեն իսկ հասցրել են «ճշտվել» նախագահականի հետ, հարցնելով` դուրս գա՞նք, թե՞ ոչ: Նրանց հրահանգվել է` առայժմ մնացեք: Այնուհանդերձ, ԲՀԿ անհանգստությունը չի վերանում. ՕԵԿ-ից այնտեղ թափանցած, ճակատից ՕԵԿ-ը ջնջած Սամվել Բալասանյանը, որը նեղ շրջանակում ասել է` ի՞նչ է նշանակում ընդդիմություն, ո՞նց կարող է գործարարը լինել ընդդիմադիր, տագնապում է իր գարեջրատան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերի առնչությամբ, որին մասնակից էր նաեւ իր որդին: «Յուվեցի Կարոն» անհանգիստ է իր դեպքի, Ռուստամ Գասպարյանը` շուկայի հայտնի պատմության համար: ԲՀԿ-ում չեն հասկանում` ո՞նց կարող էր Գագոն «ըսենց» բան անել. չէ՞ որ Համիկի (Բանգլադեշի Համոյի) գործը նույնպես ընթացքի մեջ է. ընդամենը խափանման միջոցն են փոխել:  ԲՀԿ-ում այնքան են նեղված, որ նույնիսկ հիշում են Վերահսկիչ պալատի` Աբովյան քաղաքում կատարած ստուգումների մասին: Հիշում ու պատասխան չեն գտնում: