Երեկ Գոհար Ենոքյանին հարցրինք՝ չի՞ տխրում եւ ափսոսում, որ այս խորհրդարանում ինքն այլեւս չի աշխատելու որպես պատգամավոր, որին ի պատասխան Ենոքյանը ներկայացրեց իր կենսագրության ուշագրավ դրվագները. «Դուք հիշեք մի բան, ման եկեք ամբողջ Հայաստանում եւ եթե մի հատ էլ Գոհար Ենոքյան կգտնեք, որը Սովետական Միության պառլամենտի, էն էլ Կրեմլի, է, Կրեմլի կապույտ, կանաչ, կարմիր զալերում ման եկող ու ելույթներ ունեցող… Եթե կգտնեք եւ էդ ժամանակվա, եւ անկախ Հայաստանի պատգամավոր երկրորդ մեկին, ինձ կասեք: Համենայնդեպս ինձ շատ շատերն են զանգել ու ասել՝ հալալ ըլնի քեզ, դու Գինեսի գրքում դրված միակ մարդն ես: Այսինքն՝ ես բավարարված եմ իմ կյանքից, էն կյանքը, էն անցյալը, որ ես ունեմ, Հայաստանում, կարծում եմ, պատգամավորական հարցով ոչ մեկը չունի: Այնպես որ տխրելու բան չկա: Ես արտադրությունս զարգացնում եմ եւ զբաղվում այն գործով, որով 40 տարի զբաղվում եմ»:
Կարծիքներ