Ես որեւիցե պրետենզիա չունեմ
- Դուք երեւի մոռացել եք, որ ես պառլամենտում չեմ, եւ զանգել-ինձ հարցեր եք տալիս: Դուք հիմա հարցրեք նրանց, ովքեր մտնում են պառլամենտ եւ այնտեղ քննարկելու հարցեր ունեն: Իսկ այն որոշումը, որը կուսակցության լիդերն ա ընդունել, ես կյանքում թույլ չեմ տա որեւիցե դրան հակառակ բան ասեմ: Կուսակցության լիդերն ինքն ա, ինքը ոնց նպատակահարմար գտել, էնպես էլ արել ա:
- Խորհրդարան չեք գնում, բայց Ծառուկյանի այս քայլը գուցե Ձեզ մոտ ծածուկ հույսեր առաջացնի մեծ իշխանության հասնելու, ասում են՝ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն ուզում է սեփական թեկնածուով հանդես գալ:
- Ցավդ տանեմ, ես բախտ բացող չեմ, չգիտեմ էն ժամանակ ինչ կլինի ու չեմ կարող կարդալ նրա գլխի եղած մտքերը, թե ինչ ա որոշում: Հիմա, էսօրվա դրությամբ (ասեմ, որ ես սկի Երեւանում էլ չեմ, ռայոնում եմ) եթե նման բան է որոշել, կարծում եմ՝ մենակ չի որոշել, այլ քաղխորհրդի որոշ պատասխանատու մարդկանց եւ ապագա պատգամավորների հետ, ապա ես որեւիցե պրետենզիա չեմ կարող ասել:
- Դուք ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտում պատկերացնո՞ւմ եք:
- Ռուսերենից թարգմանած մի լավ միտք կա. «Երբ ինձ թվում է, ես խաչակնքում եմ»: Ես չեմ կարող պատկերացումով ինչ-որ մի միտք արտահայտել, ինձ չի սազում: Կրկնում եմ՝ այն ամենը, ինչ ընդունել ա կուսակցության լիդերը, ուրեմն որոշումն իրանն ա, եւ ինքը մանրամասնորեն կարա բացատրի՝ ինչու էդ որոշումը եւ ոչ ուրիշ:
Կարծիքներ