Ջրամատակարար ընկերությունները փոխվաչապետին հավատացրել են, որ 2011-ին լավ են աշխատել

Ջրամատակարար ընկերությունները փոխվաչապետին հավատացրել են, որ 2011-ին լավ են աշխատել
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հանրապետությունում խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում գործող ընկերությունները ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին եւ շահագրգիռ այլ մարմինների ղեկավարներին այսօր ներկայացրել են 2011 թ. տարեկան հաշվետությունները:



«Երեւան Ջուր» ՓԲԸ հաշվետվության համաձայն` կրկնապատկվել են վերականգնման եւ պահպանման աշխատանքների ծավալները` 600 միլիոն դրամից հասնելով 1,2 միլիարդ դրամի, այն դեպքում, երբ այդ ընթացքում սակագինը ընկերության համար նվազել է 21 դրամով:



«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացնելով ընկերության հաշվետվությունը նշել է, որ իրենց սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին ցուցանիշն ավելացել է մեկ ժամով, կրճատվել են էլեկտրաէներգիայի ծախսերը:



Ջրամատակարարման միջին օրական տեւողության բարելավվման մասին է են խոսել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունների ներկայացուցիչները:



Փոխվարչապետը ընկերությունների ներկայացուցիչներին հորդորել է պատշաճ կերպով իրականացնել պայմանագրային պարտավորությունները, սերտորեն համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաեւ բնակչությանը ժամանակին տեղեկացնել առաջացած խնդիրների կամ կատարվող աշխատանքների մասին: