Տիգրան Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին հիշեցրել է, որ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս

Տիգրան Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին հիշեցրել է, որ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:



Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, «կարող ենք քննարկել յուրաքանչյուր հարց, որոնք վերաբերում են Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար և տնտեսական կապերի զարգացմանը: Ուրախ եմ մեր նոր հանդիպման և այդ հարցերի քննարկման հնարավորության համար»: 



Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրել է, որ «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այդ թվում առաջինը տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն՝ Ռուսաստանը բավական առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Հուսով եմ, որ մեր այսօրվա օրակարգը կծառայի այդ գործին»: