Երթ` ի պաշտպանություն Մարիամ Գեւորգյանի

Երթ` ի պաշտպանություն Մարիամ Գեւորգյանի
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 29-ին ժամը 14:00-ին Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Մարիամ Գևորգյանի գործով հերթական նիստը, և ընդունվեց որոշում դատական նիստը այսուհետ դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնեք, որ դատարանում քննվում է քրեական գործ, ըստ որի՝ քաղաքացի Հայկանուշ Միքայելյանը իր որդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երկու կանանց ենթարկել է խոշտանգումների, դաժան ծեծի և բռնությունների:«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարում է, որ Հ. Միքայելյանի կողմից կատարված հանցագործությունները (վերջինիս նկատմամբ դեռեւս չկա մեղադրական դատավճիռ - խմբ.)  ընտանեկան բռնության վառ օրինակներ են, ուստի իրենք առավել քան կարևորում են բաց դատավարության իրականացումն ու գործի թափանցիկության ապահովումը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր խորին դժգոհությունն ու վրդովմունքն է հայտնում դատարանի որոշման կապակցությամբ և պահանջում է անհապաղ վերանայել այն: Դատավարության հետագա դռնփակությունը կնպաստի դատական համակարգի նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտի աճին և դժգոհության ավելի մեծ ալիք կբարձրացնի:



Սույն դեպքի առնչությամբ կոալիցիան վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 12:00-ին Ուրբաթ ակումբում (Տերյան 3) կանցկացնի մամլո ասուլիս, իսկ ժամը 14:00-ին Դատախազության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա: