Տարին մեկ անգամ...տարին մեկ անգամ

Տարին մեկ անգամ...տարին մեկ անգամ
ԱԺ նորընտիր պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը՝ երկու գեներալների՝ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի շրջապատում: Մանդատների հանձնումը թերեւս այն եզակի օրերից է, երբ այս անձինք իրար են հանդիպում: Շուտով կսկսվեն խորհրդարանի աշխատանքները, եւ այս անձանց այլեւս չենք տեսնի: Չէ՞ որ մեզանում մանդատը զարդ է, պաշտպանության միջոց, բիզնեսին նպաստող հանգամանք, դիրք ու կարգավիճակ, բայց ոչ օրենսդիր աշխատանք: Գեներալները կմեկնեն Հայաստանից, իսկ տիկին Հերմինեն նրանց փոխարեն կքվեարկի: