Սամվել Նիկոյանի համար պաշտոն են փնտրում

Սամվել Նիկոյանի համար պաշտոն են փնտրում
Շատերն էին սպասում, թե ինչպես է դասավորվելու ԱԺ այլեւս նախկին նախագահ Սամվել Նիկոյանի ճակատագիրը: Հայտնի էր, որ նա չի ցանկանում շարունակել աշխատանքը պառլամենտում: Ի դեպ, պաշտոնավարման վերջին պահին նրան էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչը հետաքրքիր է Հիլարի Քլինթոնի սպասվելիք այցի ֆոնին: Նույն օրը, ըստ լավատեղյակների, Նիկոյանը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ: Հանդիպման արդյունքներն իրենց ուշացնել չեն տվել. երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ Նիկոյանին տեսնում է այլ ոլորտում: Չնայած պնդումներին, թե Նիկոյանը կղեկավարի բնապահպանության նախարարությունը, ՀՀԿ աղբյուրները տեղեկացնում են, որ Արամ Հարությունյանը կմնա իր պաշտոնում, իսկ մասնագիտությամբ ինժեներ Նիկոյանին ըստ ամենայնի կտրվի կամ քաղաքաշինության, կամ կապի եւ տրանսպորտի նախարարի պորտֆելներից մեկը: Ի դեպ, կապի եւ տրանսպորտի պորտֆելի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է շատերի, այդ թվում եւ այն վերադարձնել ցանկացող ՕԵԿ-ի մոտ: