ՀՀԿ-ական «բանավեճ» էշերի մասին

ՀՀԿ-ական «բանավեճ» էշերի մասին
ՀՀՇ-ի Գեւորիկը, որ «հավատացել ու փոխվել է»` դառնալով ՀՀԿ-ի Գեւորիկ, շատ ավելի վաղուց է ընտրական տեխնոլոգիաներ կիրառում, քան ՀՀԿ-ն. նա ՀՀԿ գրասենյակի մոտ հայտնվող բոմժերին հինգ-տասը հազար դրամ է տալիս, որպեսզի վերջիններս այլեւս այնտեղ չերեւան, եւ մուրացկանություն անելու մենաշնորհն իրեն պատկանի: Օրերս էլ հետաքրքիր միջադեպ է գրանցվել ՀՀԿ բակում. գրասենյակ մտնող  Սամվել Ալեքսանյանը ձեռքը բարձրացրել ու Գեւորիկին ասել է. բարեւ, այ էշ, ո՞նց ես: «Քեզնից էլ լավ է՞շ»,- արձագանքել է լկտիացած «ՀՀԿ-ականը»: Ալեքսանյանը ժպտացել, մատը թափ տվել-ներս է մտել` բոլորին բացատրելով, որ իրենց` ապարանցիների համար էշը սուրբ կենդանի է: ՀՀԿ-ականներն էլ նրան «դուխ» տալու համար ասել են. Ամերիկայում էլ հանրապետականների սիմվոլն է էշը: