Հովիկ Աբրահամյանի «Մկան» նոր մանրամասներ

Հովիկ Աբրահամյանի «Մկան» նոր մանրամասներ
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը շփոթմունքից իրեն ուղղակի կորցրել է, երբ, վերցնելով ԱԺ նախագահի ընտրության քվեաթերթիկներից մեկը, հայտնաբերել է, որ այնտեղ ոչ թե Հովիկ Աբրահամյանին կողմ նշումն է, այլ ձեռագրով գրված է՝ «Մուկ»: Ասում են՝ նա քվեաթերթիկը շփոթմունքից ու արագ դրել է գրպանը: Հանձնաժողովի անդամները, չհասկանալով, թե ինչ է կատարվում, հարցական նայել են նրան` ի՞նչ եղավ: Ռաֆիկ Գրիգորյանը նույնքան արագ հանել է գրպանից քվեաթերթիկը ու շփոթված ցույց տվել, թե ինչ է այնտեղ գրված: Ըստ ԱԺ աղբյուրների, քվեարկությունից անմիջապես հետո արդեն ընտրված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ` ըստ երեւույթին ներկայացնելով քվեարկության արդյունքները: Իսկ «Մկան» մասին բան է ասել, թե ոչ, հայտնի չէ: