Որ օրը այդպիսի մարդ գտնվեց, ես այդ օրն այլեւս չեմ ապրի
Հայաստանի կառավարությունը երեկ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին, իրենց դիմումների համաձայն, ազատել է զբաղեցրած պաշտոններից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց շնորհակալություն է հայտնել անցած տարիներին կատարած աշխատանքի համար։ Այդ մարզպետները ԲՀԿ կոալիցիոն քվոտայով էին նշանակված: Հատկանշական է, որ Սերգեյ Բագրատյանը, ով մեր թերթին ԲՀԿ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիան մերժելուց հետո հարցազրույց էր տվել, ոչ մի կերպ ուղիղ չէր արտահայտվել` կթողնի, թե ոչ մարզպետի պաշտոնը: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ պաշտոնի համար ինքը լքի ԲՀԿ-ն, Բագրատյանը գերադասել էր չպատասխանել: Իրականում Բագրատյանը համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, եւ նրա շնորհիվ է, որ հասել էր այդ պաշտոնին: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Բագրատյանը բավականին դժվար է համակերպվել իր պաշտոնաթողությանը եւ ուղիներ է որոնել իր տեղում մնալու համար:
Երեկ փորձեցինք զրուցել Ս. Բագրատյանի հետ, ով բավականին լարված եւ նյարդային վիճակում էր: Եթե նախորդ անգամ, երբ դեռ իր պաշտոնում էր, սիրահոժար պատասխանեց մեր հարցերին, ապա երեկ հորդորեց իրեն հանգիստ թողնել, որ ինքը որեւէ բացատրություն կամ մեկնաբանություն չի ցանկանում տալ, եւ որ դա իր իրավունքն է, իսկ մենք պարտավոր ենք հարգել իր իրավունքը: «Կգա ժամանակը՝ սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»,- ասաց մարզպետը մեզ հետ զրույցում՝ այդպես էլ չմանրամասնելով, թե երբ է գալու այդ ժամանակը: Այնուամենայնիվ մեզ հաջողվեց որոշ հարցերի պատասխաններ լսել նախկին մարզպետից:
- Պարոն Բագրատյան, Ձեզ համար անսպասելի՞ էր հրաժարականը, որովհետեւ օրեր առաջ մեզ հետ զրույցում կարծես պատրաստ չէիք դրան եւ հայտնել էիք, որ մնալու եք մարզպետի պաշտոնում:
- Ես չեմ ուզում պատասխանել, որպեսզի հետո խեղաթյուրեք իմ ասածները եւ գրեք ձեր մեկնաբանությունները:
- Իսկ շարունակելո՞ւ եք մնալ ԲՀԿ-ում:
- Իհարկե, մնալու եմ «Բարգավաճում», ես կուսակցության հիմնադիր անդամ եմ, Վայոց ձորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ես եմ հիմնադրել:
- Բայց վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, որ Դուք Սերժ Սարգսյանի մարդն եք՝ ներդրված ԲՀԿ-ում, եւ չեք ցանկացել թողնել պաշտոնը, ավելին՝ շատ դժվար եք այդ քայլին գնացել:
- Հիմա ինչ էլ պատասխանեմ, լինելու է ձայն բարբառո հանապատի, որովհետեւ ինչ ցանկանաք, այն էլ գրելու եք: Ես բոլոր հարցերի պատասխանները տվել եմ եւ չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ: Հիմա յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ ապրելու, հանգստանալու, Դուք շեղում եք այդ ամեն ինչը: Նորից եմ ասում՝ ես ԲՀԿ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահն եմ, կատարելու եմ կուսակցական աշխատանք, իմ կառույցներն ավելի եմ ամրագրելու:
- Այսինքն որեւէ ճնշում կամ նախազգուշացում՝ մարզպետի պաշտոնը վայր դնելու վերաբերյալ, չե՞ն եղել Ձեր նկատմամբ:
- Ձեր կարծիքով որեւէ մարդ կարո՞ղ է ինձ ճնշել, ես դեռ չգիտեմ որեւէ մարդու, ով կարող է ինձ ճնշել, որ օրը այդպիսի մարդ գտնվեց, ես այդ օրն այլեւս չեմ ապրի:
- Նկատի ունեի ԲՀԿ ղեկավարության կողմից…
- Էդ Ձեր պրոբլեմն է: Ես չեմ ուզում Ձեր նկատի ունեցածները մեկնաբանել: Քանի ես ապրում եմ, ճնշում չի կարող իմ վրա լինել: Ամեն ինչ արվել է ճիշտ, ժամանակին, եւ որեւէ առիթ ես չեմ տվել առիթ փնտրողներին:
- Իսկ չե՞ք ափսոսում, որ իրադարձություններն այսկերպ զարգացան, ի՞նչ զգացողություններ ունեք հիմա:
- Կարելի՞ է անընդհատ երկարացնել…

Կարծիքներ