«Ազատ դեմոկրատները» նոր փոխնախագահ են ընտրել

«Ազատ դեմոկրատները» նոր փոխնախագահ են ընտրել
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվել է ընտրել եւս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվել է վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը եւ՝ անցել միաձայն: Երեկվանից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը եւ Հովհաննես Ղազարյանը:



Վարչությունը ձեւավորել է տարածքային կազմակերպչական  եւ վերլուծական բաժիններ:  Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար է ընտրվել վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինը ղեկավար՝ վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: