
ԲՀԿ աղբյուրների համաձայն` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ «երկաթյա» պայմանավորվածություն կա, որ միայն ԲՀԿ նախարարներն ու մարզպետներն են պորտֆելները դնելու, փոխնախարարները, վարչության, ԾԻԳ-երի պետերը եւ «այլ պաշտոնական անձինք» պահպանելու են պորտֆելները` մինչեւ Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը կատարեն Սերժ Սարգսյանին տված խոստումը` 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նրա թեկնածությունը: Դրանով պետք է բացատրել Գագիկ Ծառուկյանի ներկայությունը Սերժ Սարգսյանին Տոկիո ճանապարհողների թվում եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը: Սա մեզանում նորություն չէ. կոալիցիայից դուրս գալուց հետո նույնկերպ եղավ նաեւ Դաշնակցության հետ. ՀՅԴ-ին մնացին առանցքային պորտֆելներ ոչ միայն կրթության, անտառտնտեսության, այլեւ մի շարք այլ ոլորտներում:
Կարծիքներ